Ալյասկայում սառցաշերտի հալչելուց հետո անտառ է հայտնաբերվել

00:11 • 23.09.13

Ալյասկայի հարավում սառցաշերտի հալչելու արդյունքում նախապատմական անտառի հետքեր են հայտնաբերվել, որը հազարավոր տարիներ գտնվել է սառույցի տակ, հայտնում է Russia Today-ը՝ LiveScince-ին հղումով:

 

Հալոցքից հետո տեսանելի են դարձել ծառերի կոճղերը, որոնք թաքնված են եղել սառույցի հաստ շերտի ներքո:


Նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ կոճղերի տրամագծից կարելի ենթադրել, որ ավելի քան 2000 տարի առաջ այս տարածքը պատված է եղել կեչու և մոլախինդ ծաղկի հնագույն տեսակներով, նշում են գիտնականները:

 


 

Ալյասկայում սառցաշերտի հալչելուց հետո անտառ է հայտնաբերվել