Ամենաթանկ iPad-ները վաճառվում են Արգենտինայում
Աշխարհում iPad-ների ամենաբարձր գինն Արգենտինայում է. այդ մասին վկայում են CommSec-ի հետազոտության տվյալները, գրում է Обозреватель-ը:
Արգենտինացի սպառողները 16 գիգաբայթանոց iPad-ի համար վճարում են մոտ 1,09 հազ. դոլար: Դա գրեթե կրկնակի թանկ է, քան Մալայզիայում, որտեղ պլանշետի գինն ամենացածրն է` 437,7 դոլար:
«Ամենաթանկ» երկրների ցուցակում են նաև Բրազիլիան (791,4 դոլար) և Դանիան (725,3 դոլար):
Հիշեցնենք, որ 5-րդ սերնդի iPad-ի և iPad mini-ի շնորհանդեսը նախատեսված է հոկտեմբերի 15-ին:










