Moto X-ն iPhone 5S-ից ու Galaxy S4-ից ավելի ամուր է. հետազոտություն (տեսանյութ)

15:31 • 23.09.13

Moto X սմարթֆոնն iPhone 5S-ից, iPhone 5С-ից և Galaxy S4-ից ավելի ամուր է, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով CNet-ին, որը ներկայացրել է SquareTrade ընկերության հետազոտության արդյունքները:

 

Google-ի, Apple-ի և Samsung-ի սարքերի ամրությունը ստուգվել է մի քանի տարբերակներով: Այնուհետ տեսանյութը տեղադրվել է YouTube-ում:

 

Փորձարկման մասնակիցները գցել են Moto X-ը, iPhone 5S-ը, iPhone 5С-ն և Galaxy S4-ը մեկուկես մետր բարձրությունից և 10 վայրկյան սուզել ջրի մեջ: Պարզվել է, որ փորձերին ամենալավը դիմացել է Google-ի սարքը:

 

Երկրորդ տեղն է զբաղեցրել iPhone 5S-ը, երրորդը՝ iPhone 5С-ն:

Moto X-ն iPhone 5S-ից ու Galaxy S4-ից ավելի ամուր է. հետազոտություն (տեսանյութ)