Apple-ը 1 րոպեում 2.083 հատ iPhone է վաճառել

17:59 • 24.09.13

Ամերիկյան Apple ընկերությունը գերազանցել է իր իսկ սահմանած ռեկորդը՝ յուրաքանչյուր 1 րոպեում վաճառելով նոր iPhone 5S և iPhone 5C սմարթֆոնների 2.083 օրինակ։ Ինչպես նշում է Daily Mail-ը, նման ցուցանիշներ գրանցվել են նորույթների վաճառքի առաջին 3 օրերի ընթացքում։ 

 

Տեխնոլոգիական հսկան հայտնել է, որ արդյունքում ընկերության արժեթղթերի գինն աճել է 5%-ով՝ 1 արժեթղթի դիմաց հասնելով 493.47 դոլարի։

 

Apple-ի գործադիր տնօրեն Թին Կուկը հայտարարել է, որ նոր iPhone-ները՝ հատկապես 5S-ը, անասելի պահանջարկ ունեն և որ սմարթֆոնների առաջին խմբաքանակները սպառվել են։
 

Apple-ը 1 րոպեում 2.083 հատ iPhone է վաճառել