Չինաստանում կվերաբացվի Facebook-ը և այլ արգելված կայքեր

09:22 • 24.09.13

Չինաստանում կվերաբացվեն Facebook-ը, Twitter-ը և այլ արգելված կայքեր, որոնք արգելափակվել էին այդ երկրի իշխանությունների կողմից, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով South China Morning Post-ի հրապարակումը:

 

Ըստ աղբյուրի` դա կլինի միայն Շանհայում` ազատ առևտրի գոտում, որը ծրագրվում է պաշտոնապես բացել սեպտեմբերի 29-ին:


Կառավարական իր աղբյուրին վկայակոչելով` թերթը գրել է նաև, որ իշխանությունները կողջունեն օտարերկրյա հեռահաղորդակցության ընկերությունների աշխատանքը գոտում:

 

Պեկինը Facebook-ը և Twitter-ն արգելափակել էր 2009-ին, Սինցզյան արևմտյան նահանգում մահվան ելքով անկարգություններից հետո, որոնք, ըստ իշխանությունների, հրահրվել էին սոցկայքերում:
 

Չինաստանում կվերաբացվի Facebook-ը և այլ արգելված կայքեր