Google ընկերությունը բացել է աշխարհի սահմանադրությունների արխիվը
Google որոնողական կայքը բացել է էլեկտրոնային արխիվը, որում հավաքված են տարբեր երկրների սահմանադրությունները, հայտնում է Интерфакс-ը։
Ընկերությունը նշում է, որ այդ նախաձեռնությունը կոչված է օգնել պետություններին իրենց սահմանադրությունների տեքստերը կազմելու հարցում։
Նման արխիվն օգտակար կլինի հատկապես այն երկրներին, որոնք վերջին շրջանում քաղաքական ճգնաժամ են ունեցել կամ ռազմական հակամարտություն։
Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկին, որն անձամբ ներկա է գտնվել Նյու Յորքում արխիվի պաշտոնական բացմանը, ասել է, որ նման արխիվը շատ օգտակար կլինի իր երկրի համար։ Թունիսում քաղաքական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ Սահմանադրության նոր նախագծի շուրջ, որի անհրաժեշտությունն առաջացել է 2011թ. հեղափոխությունից հետո։










