ԱՄՆ-ում անցկացվում է Հաքերների համաշխարհային մրցույթը
Նյու Յորքում անցկացվում է Հաքերների համաշխարհային մրցույթը՝ Նյու Յորքի համալսարանի ինժեներիայի ֆակուլտետի հովանու ներքո, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով բուհի կայքը։
Թիմերի մեծ մասը մրցույթին մասնակցում են հեռակա կարգով, թեև որոշ մասնակիցներ գտնվում են Նյու Յորքում։ Կիսաեզրափակիչում լավագույն արդյունքները ներկայացրել են ԱՄՆ-ի և Չինաստանի թիմերը՝ Փիթսբուրգի և Պեկինի համալսարանների խմբերը։
Մրցույթը չունի տարիքային սահմանափակում, սակայն եզրափակիչում, որը կկայանա նոյեմբերին, հաղթանակը կարող է շնորհվել միայն ուսանողական թիմի։ Կազմակերպիչները վստահեցնում են, որ համաշխարհային մրցույթին պատրաստվելու համար կես տարի է պահանջվել։
Մրցույթի գլխավոր հովանավորն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն է։










