Huawei ընկերությունը 5.500 աշխատատեղ կստեղծի Եվրոպայում

11:36 • 24.09.13

Հեռահաղորդակցության ոլորտում չինական ամենախոշոր ընկերություններից մեկը՝ Huawei-ն, հայտնել է մոտակա 5 տարում Եվրոպայում մոտ 5.500 աշխատատեղ ստեղծելու մտադրության մասին, հայտնում է vestifinance.ru-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։

 

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ Huawei-ն իր եվրոպացի հաճախորդներին կապահովի համացանցի լայնաշերտ հասանելիության ոլորտում ամենաառաջատար տեխնոլոգիաներով։

 

Նրանք նշել են նաև, որ իրենք զարգացնում են եվրոպական ուղղությունը, չնայած որ Եվրոպական հանձնաժողովը մեղադրում է ընկերությանը հակամրցակցային պահվածքի և չինական կառավարությունից էժան վարկեր ստանալու համար։

 

Huawei ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Պատրիկ Չժանը վստահ է, որ Եվրոպան ավելի հեռանկարային շուկա է, քան ԱՄՆ-ն, որտեղ նրան մեղադրում են չինական հետախուզության հետ համագործակցության համար։
 

Huawei ընկերությունը 5.500 աշխատատեղ կստեղծի Եվրոպայում