Փորձություններ բետոնի վրա և ջրում. iPhone 5s-ը դադարում է աշխատել միայն հրազենային հարվածից հետո (տեսանյութ)

21:44 • 24.09.13

Apple ընկերության նոր iPhone 5s սմարթֆոնների թողարկվելուց և բավականին կարճ ժամկետներում աննախադեպ խոշոր սպառում ապահովելուց օրեր անց YouTube-ում տեսանյութ է հայտնվել, որում հեռախոսը ենթարկում են փորձությունների: Apple-ի նոր արտադրանքն իսկապես դիմացկուն է, սակայն YouTube-ի RatedRR ալիքի տղաները փորձարկման հարցում չափն անցել են, ներկայացնում է redmondpie.com-ը:



Տեսանյութում երևում է, թե ինչպես են նրանք փորձարկում iPhone 5s-ի ամրությունը՝ այն նախ նետելով գետնին, որից հետո հեռախոսը շարունակել է աշխատել: Միակ թերությունը առաջին հարվածից հետո էկրանի վրա հայտնված ճաքն է եղել: Այնուհետև հեռախոսը կարճ ժամանակահատվածով ընկղմել են ջրի մեջ, որից կարճ ժամանակ անց հեռախոսը կրկին սկսել է աշխատել: 


Այս փորձարկումներով չբավարարվելով՝ նրանք որոշում են հեռախոսը ենթարկել 50 կալիբր տրամաչափով հրազենի կրակոցի փորձությանը՝ վերջնական արդյունքում լիովին ջախջախելով այն:

 

Փորձություններ բետոնի վրա և ջրում. iPhone 5s-ը դադարում է աշխատել միայն հրազենային հարվածից հետո (տեսանյութ)