Դասական Mustang-ը ժամանակակից համալրումներով. ամերիկյան ընկերությունը ներկայացրել է իր նոր մոդելը (լուսանկարներ)

22:54 • 24.09.13

Ամերիկյան Equus Automotive մեքենաշինական ընկերությունը, տուրք տալով ժամանակակից տենդենցներին, նոր մոտեցում է ցուցաբերում հատուկ պատվերով արտադրվող մեքենաներ ստեղծելու հարցում, գրում է Вести.Ru-ն:


Equus Automotive-ը դասական Mustang-ը համալրել է ժամանակակից սարքավորումներով: Ընկերությունը  Bass 770 մոդելը ստեղծելիս թափքը հավաքել է զրոյից՝ կրկնօրինակելով 60-ականների Mustang-ի դասական մոդելը: Տեղադրվել է Corvette-ի շարժիչ՝ անտեսելով այն փաստը, որ Ford-ը և Chevrolet-ը մշտապես մրցակցել են. Mustang-ի թափքի տակ է հայտնվել Corvette-ի 6,2 լիտր տարողությամբ V-աձև շարժիչը: 


Մեքենան 100 կմ/ժամ արագությանը հասնում է 3,4 վայրկյանում, իսկ մաքսիմալ արագությունը կազմում է 320 կմ/ժամ: Equus Bass 770-ի սալոնը ևս զինված է ժամանակակից սարքերով՝ նավիգացիոն համակարգով, DVD նվագարկիչով, կռուիզ կոնտրոլ համակարգով և անվտանգության բարձիկներով: 

 

 

 

Դասական Mustang-ը ժամանակակից համալրումներով. ամերիկյան ընկերությունը ներկայացրել է իր նոր մոդելը (լուսանկարներ)