Samsung և LG ընկերությունները զինադադար են կնքել
Հարավկորեական Samsung և LG ընկերությունները զինադադար են կնքել «արտոնագրային պատերազմում», հայտնում է hitech.vesti.ru-ն:
Տեխնոլոգիական հսկաները հոգնել են պայքարել դիսփլեյների արտոնագրերի համար և որոշել են միավորվել օտարերկրյա մրցակիցների դեմ պայքարում:
Այժմ Samsung-ն իր էկրաններն է մատակարարում Galaxy սարքավորումներին: Իսկ LG-ն դիսփլեյներ է արտադրում Apple-ի iPhone, iPad և այլ տեխնիկայի համար:
Երկու ընկերությունների պայքարի դադարեցման պատճառը կռահել դժվար չէ. «արտոնագրային պատերազմները» նրանցից մեծ քանակությամբ ռեսուրսներ էին խլում և արգելակում զարգացումը: Այժմ, ընդհակառակը, ընկերությունները հետազոտությունների շուրջ համագործակցության վերաբերյալ պայմանագիր են ստորագրել, որն ուղղված է փոխադարձ օգնությանը հետագա մշակումներում:










