Բիլ Գեյթսը խոստովանել է, որ Ctrl-Alt-Del կոմբինացիան սխալմունք է եղել

18:43 • 26.09.13

Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ Ctrl-Alt-Del ստեղների կոմբինացիան սխալմունք է եղել, որը հայտնվել է, ըստ նրա, IBM ընկերության (International Business Machines) ճնշման արդյունքում, հայտնում է РИА Новости-ն՝ Digit.ru-ին հղումով, որն էլ իր հերթին վկայակոչում է The Verge-ին:

 

Գեյթսը բացատրել է, որ սկզբնական շրջանում համակարգ մուտք գործելու համար նախատեսվում էր կիրառել միայն մեկ ստեղն, սակայն IBM-ի ինժեներները, ովքեր նախագծել էին IBM PC-ի ստեղնաշարը, չեն ցանկացել առանձին ստեղն հատկացնել տվյալ գործողության համար:

 

Ctrl-Alt-Del կոմբինացիան հնարել է IBM-ի ինժեներ Դևիդ Բրեդլին, ով աշխատել է IBM PC համակարգիչներ ստեղծելու ուղղությամբ:

 

Այժմ Windows-ի մի շարք  օպերացիոն համակարգերում Ctrl-Alt-Del-ն օգտագործվում է որպես արագ հրահանգ Task Manager պատուհանը բացելու, այլ օգտատիրոջ հաշվի անցման, գաղտնաբառի փոփոխության և այլ գործողությունների համար:

 

Բիլ Գեյթսը խոստովանել է, որ Ctrl-Alt-Del կոմբինացիան սխալմունք է եղել