Չինացիները ստեղծել են Room Escape վիրտուալ խաղի իրական տարբերակը (տեսանյութ)

00:55 • 26.09.13

Չինաստանում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեծ տարածում է գտել Escape the Room վիրտուալ խաղի իրական տարբերակը, որի ժամանակ մասնակիցները փորձում են ելք գտնել տարբեր սենյակներից դուրս գալու համար:


Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, իրական խաղի ստեղծողները կիրառել են Takagism համակարգչային խաղի հնարքները: Իրական կյանքում խաղի մասնակիցները ևս ստիպված են տարբեր հանելուկներ լուծելով գտնել բանալիներ կամ հուշումներ, որոնք կօգնեն դուրս գալու փակված սենյակից:


Մասնակիցների թիմը անցնում է տարբեր սենյակներով, որոնք հատուկ թեմաներ են արծարծում՝ սպանության տեսարան, լքված հիվանդանոց, գերբնական պատկերներ և այլն: Խաղի ընթացքում նրանք չեն կարող  կիրառել բջջային հեռախոսներ կամ որևէ այլ տեխնիկա: Հաջողության հասնելու համար մասնակիցները պետք է աշխատեն միասին, որպեսզի ժամանակին կատարեն բոլոր առաջադրանքները և դուրս գան փակ տարածքից:
 

 

Չինացիները ստեղծել են Room Escape վիրտուալ խաղի իրական տարբերակը (տեսանյութ)