Որքան է Apple-ը ծախսել iPhone 5S-ն ու iPhone 5C-ն պատրաստելու համար
Ամերիկյան Apple ընկերության նոր iPhone 5S սմարթֆոնը շարքի մյուս հեռախոսների համեմատ ամենաթանկն է, սակայն պարզվում է, որ տեխնոլոգիական հսկան այն պատրաստելու համար ծախսել է ընդամենը 199 դոլար, տեղեկացնում է redmondpie.com կայքը։
IHS ընկերության անցկացրած ուսումնասիրության արդյունքները վկայում են այն մասին, որ առավել էժան iPhone 5C բյուջետային սմարթֆոնի ստեղծման համար ծախսվել է ավելի քիչ գումար՝ 173 դոլար։
Կայքն ընդգծում է, որ IHS-ի կատարած հաշվարկները մոտավոր են, սակայն ակնհայտ է, որ 2 սմարթֆոններում էլ օգտագործված ամենաթանկ բաղադրիչը Retina էկրանն է։
Ի դեպ, նախկին մոդելի՝ iPhone 5-ի ստեղծման համար Apple-ը տրամադրել է 205 դոլար։










