NASA-ի տիեզերական ռադարը կօգնի մարդկանց գտնել փլատակների տակ (տեսանյութ)

22:24 • 26.09.13

NASA-ի ներկայացուցիչները հայտարարել են փրկարարական գործողություններ անցկացնելու համար նախատեսված նոր տեխնոլոգիայի ստեղծման մասին: Տեղափոխվող սարքը կօգտագործվի աղետների և արհավիրքների արդյունքում փլատակների տակ հայտնված մարդկանց գտնելու համար: Սարքի հիմքում օգտագործվել են նույն ռադարային տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են տիեզերական տարածքում հեռացած օբյեկտները գտնելու համար, հաղորդում է Вести.ru-ն:


Նոր սարքի նախատիպը արդեն ներկայացվել է Ազգային անվտանգության ներկայացուցիչների մասնագետներին:


FINDER անունը ստացած սարքը կարող է հայտնաբերել 9 մետր հաստությամբ փլատակների տակ գտնվող մարդկանց: Իսկ բաց տարածություններում սարքը կարող է մարդկանց գտնել մոտ 30 մետր հեռավորությունից:


Սարքը կարողանում է նշմարել թեթև նշանները, որոնք գալիս են մարդու շարժվող կրծքավանդակից, ֆիլտրացնել այլ ազդանշանները, որոնք կարող են առաջանալ կենդանիների կամ ծառերի շարժումից:

 

NASA-ի տիեզերական ռադարը կօգնի մարդկանց գտնել փլատակների տակ (տեսանյութ)