Panasonic-ը դադարեցնում է սմարթֆոնների արտադրությունը

16:03 • 26.09.13

Ճապոնական Panasonic ընկերությունը հոկտեմբերից դադարեցնում է մեծ շուկայի համար սմարթֆոնների արտադրությունը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Ինչպես հիշեցնում է թերթը, դեռևս հուլիսին Panasonic-ը հայտարարել էր այդ տեսակի սարքերի վերաբերյալ պլանների վերանայման մասին:

 

Այժմ ընկերությունը մտադիր է կենտրոնանալ սովորական բջջային հեռախոսների արտադրության և վաճառքի վրա: Ինչ վերաբերում է սմարթֆոններին, Panasonic-ը շարունակելու է դրանց մշակումը ոչ սպառողական շուկաների համար:

Panasonic-ը դադարեցնում է սմարթֆոնների արտադրությունը