Պեղումների արդյունքում հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի ամենահին՝ 4.000-ամյա մայթուղին
Անգլիական Քորնուոլ կոմսությունում իրականացված պեղումների արդյունքում մասնագետները հայտնաբերել են Մեծ Բրիտանիայի ամենահին մայթը, որն ունի հազարամյակների պատմություն։
Ինչպես հայտնում է Euromag-ը, քարերից պատրաստված մայթն ունի 1.2 մ լայնություն. այն կառուցվել է 4 հազար տարի առաջ։
Գտածոյի մասին դեռևս շատ բան հայտնի չէ, ուստի ավելին իմանալու նպատակով պեղումները դեռ կշարունակվեն։ Դրանց արդյունքների վերաբերյալ զեկույցը կհրապարակվի տարեվերջին։










