ԱՄՆ-ն հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

21:23 • 26.09.13

ԱՄՆ ռազմաօդային ուժերը վերջին օրերին արդեն երկրորդ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումն են հաջողությամբ իրականացրել, տեղեկացնում է Взгляд-ը։


Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիա նահանգի Վանդենբերգ ռազմաբազայում՝ խաղաղօվկիանոսյան ափի ժամանակով 03։33-ին։


Փորձարկման արդյունքում ձեռքբերված տվյալները վերլուծության են ենթարկվելու Պենտագոնի և ԱՄՆ էներգետիկայի նախարարության մասնագետների կողմից։


Գնդապետ Բրենթ Մաքարթուրն, որի հրամանատարության ներքո տեղի է ունեցել փորձարկումը, հայտարարել է. «Մենք հնարավորություն ունենք այս շաբաթ երեք հրթիռ արձակելու։ Վերջին անգամ մենք դա արել ենք 2004թ.-ի հուլիսին»,-ընդգծել է գնդապետը։

 

ԱՄՆ-ն հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել