Facebook-ում հրապարակումները խմբագրելու հնարավորություն է հայտնվել
Facebook սոցիալական ցանցում հայտնվել է ստատուսի թարմացումները խմբագրելու հնարավորություն, հայտնում է Polit.ru-ն:
Երկար ժամանակ նման գործառույթը բացակայում էր հայտնի սոցկայքում և մատչելի է դարձել միայն սեպտեմբերի 26-ին:
Այժմ Android-հավելվածի վերջին թարմացումը հնարավորություն է տալիս խմբագրել սեփական հրապարակումները` փոսթերը: Օգտատերերը հրապարակման վերին աջ անկյան սլաքը սեղմելով` այժմ կարող են տեսնել և կիրառել «Խմբագրել հաղորդագրությունը» նշումը:
Նախկինում կար միայն ուրիշների հրապարակումներին արված մեկնաբանությունները խմբագրելու հնարավորություն:










