Google ընկերությունը նշում է իր 15-ամյակը
Google համացանցային ընկերությունը նշում է իր 15-ամյակը։ Ամսաթիվը, որն անձամբ Google-ն է ընտրել որպես իր ծննդյան օր, հանելուկ է մնում, գրում է РИА Новости-ն։
Ընկերությունը հիմնադրվել է 1998թ. սեպտեմբերի 2-ին, իսկ google.com դոմենը գրանցվել է դեռևս 1997թ. սեպտեմբերի 15-ին։ Սակայն ընկերությունն իր ծննդյան օրը 1998թ. սկսած նշում է սեպտեմբերի 27-ին։
Google-ն առաջացել է Ստենֆորդի համալսարանի ասպիրանտներ Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի գիտական նախագծից։ Ընկերության համահիմնադիրները ծանոթացել են 1995-ին։ Այժմ Փեյջը զբաղեցնում է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ Բրինը զարգացնում է ընկերության փորձարարական արտադրանքը. նա Google Glass-ի գաղափարախոսներից մեկն է։










