iPad Mini 2-ը կներկայացվի հոկտեմբերի 15-ին. TechRadar

12:30 • 27.09.13

Ամերիկյան Apple ընկերությունն իր նոր արտադրանքը` iPad Mini 2 պլանշետային համակարգիչը, կներկայացնի հոկտեմբերի 15-ին, ինչի մասին հայտնում է The Telegraph-ը՝ TechRadar կայքին հղումով։

 

Ըստ TechRadar-ի՝ նորույթը 23%-ով ավելի բարակ ու 53%-ով ավելի թեթև կլինի սովորական iPad-ից։ Համացանցում հայտնված լուսանկարներից դատելով՝ պարզ է դառնում, որ պլանշետը կարտադրվի iPhone 5S-ի պես արծաթագույն, ոսկեգույն ու բաց մոխրագույն երանգներով։

 

iPad Mini 2-ի ամենամեծ փոփոխությունը լինելու է Retina շատ որակյալ էկրանը։ Իսկ ինչ վերաբերում է օպերացիոն համակարգին, ապա, ինչպես և Apple-ի մյուս նորույթներում, սրանում ևս կօգտագործվի iOS 7։
 

iPad Mini 2-ը կներկայացվի հոկտեմբերի 15-ին. TechRadar