Հյուսիսային Ամերիկայի ձևավորումը՝ 550 մլն տարի առաջվանից մինչ այսօր (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում բնակվող երկրաբան Ռոն Բեյքլին ներկայացրել է բացառիկ քարտեզների մի հավաքածու, որն ամենայն մանրամասնությամբ ցույց է տալիս Հյուսիսային Ամերիկայի ձևավորումը 550 մլն տարի առաջվանից մինչ դրա ներկայիս տեսքը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Բեյքլին քարտեզները պատրաստել է մի քանի տասնամյակ տևած ուսումնասիրություններից հետո։ Սկզբում դրանք արվել են գրչով ու թանաքով, այնուհետ, տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, ստեղծվել են համակարգչային ձևաչափով։
Նայելով քարտեզներին՝ կարելի է մոտավոր պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես են հողային զանգվածները միլիոնավոր տարիների ընթացքում միաձուլվել ու նորից բաժանվել, որպեսզի ձևավորեն այն Հյուսիսային Ամերիկան, որը մենք գիտենք այսօր։
































