Սաֆար Աբիևն ԱՄՆ դեսպանին ընդունել է ոչ թե որպես նախարար, այլ որպես քաղաքացի. Ադրբեջանի ՊՆ-ի մեկնաբանությունը
Պաշտպանության նախարարի պաշտոնը պետական պաշտոն է, սակայն ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հետ հանդիպման ընթացքում Սաֆար Աբիևն ավելի շատ քաղաքացիական դիրքերից է հանդես եկել։ Ինչպես տեղեկացնում է Haqqin.az-ը, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին կայացել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանդիպումն այդ երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հետ։
Հանդիպումից հետո տեղեկություն էր տարածվել, թե Աբիևը խիստ տոնով է խոսել Մորնինգսթարի հետ՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ քննադատության համար։
«Այդ հանդիպման ընթացքում Սաֆար Աբիևը հանդես է եկել ավելի շատ քաղաքացիական տեսանկյունից, քան պետական։ Ի՞նչ կա այդտեղ դատապարտելի»,-ասել է Սաբիրօղլուն։










