Երևանում առաքիչի ГАЗель-ը վրաերթի է ենթարկել 17-ամյա տղային ու հայտնվել բակում կառուցված զրուցարանում

18:03 • 17.10.13

Երևանում այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Հակոբ Աստվածատրյանը, ով աշխատում է «Լիակ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ, իր կողմից վարած ГАЗель մակնիշի 077 LV 61 համարանիշի ավտոմեքենան, Նորքի 6-րդ զանգվածում կայանել է խանութի մոտ և մտել գնումներ կատարելու, սակայն մինչ նա խանութից դուրս կգար, ГАЗель-ը ինքնաբերաբար առաջ է շարժվել ինչի հետևանքով վրաերթի է ենթարկվել Շոպրանի 13 շենքի բնակիչ, 17-ամյա Էդվարդ Բաբայանը, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը։


Այնուհետև ГАЗель-ը շարունակել է առաջ ընթանալ և բախվել է բակում տեղակայված զրուցարանին, որտեղ եղել են բակի տարեց բնակիչներ։ Վերջիններս կարողացել են փախչել ГАЗель-ից:

Մանրամասները՝ այստեղ։