Հալեպում կորել է Sky News-ի նկարահանող խումբը

12:49 • 17.10.13

Sky News Arabia հեռուստաընկերության լրագրողների խումբն անհետ կորել է Հալեպում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Հեռուստաընկերության աշխատակիցները լուսաբանում էին Հալեպում տեղի ունեցող իրադարձությունները, որի արվարձանում 2013 թվականին քիմիական զենք էր օգտագործվել:

 

Նշվում է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր սպանվել և առևանգվել է տարբեր հեռուստաընկերությունների և թերթերի 25-ից ավելի լրագրող: