Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ Օրհան Զեյնալովի ձերբակալության առնչությամբ

14:28 • 17.10.13

Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությանը, որով պահանջում է ապահովել Մոսկվայի բնակիչ Եգոր Շչերբակովի սպանության կասկածյալ Օրհան Զեյնալովի իրավունքները, գրում է «Комсомольская правда»-ն:

 

Ադրբեջանական կողմը պահանջում է, որպեսզի Զեյնալովի մոտ թույլ տրվի հյուպատոսական աշխատակիցների, փաստաբանների և, անհրաժեշտության դեպքում, թարգմանչի այցը: Ընդ որում՝ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլուն ավելի վաղ ընդգծել էր, որ եթե Զեյնալովի մեղքն ապացուցվի, նա արժանի է «ամենաբարձր դատապարտման»:

 

Շչերբակովի ենթադրյալ սպանողին՝ Արդբեջանի 31-ամյա քաղաքացի Օրհան Զեյնալովին, ձերբակալել են հոկտեմբերի 15-ին: Զեյնալովը խոստովանել է իր մեղքը, սակայն նշել է, որ դանակը հանել է ինքնապաշտպանվելու համար և չի պատրաստվել որևէ մեկին սպանել: