Փոլադ Բյուլբյուլ-օղլուն կոչ է արել ադրբեջանցու կողմից ռուս երիտասարդի սպանությունն ազգամիջյան խնդրի չվերածել

13:10 • 17.10.13

Ադրբեջանը պնդում է, որ ձերբակալված Օրհան Զեյնալովի մոտ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների մուտքն արտոնեն։ Համապատասխան պահանջը դեսպանատունը փոխանցելու է ՌԴ ԱԳՆ-ին։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլուն։

 

Նա ընդգծել է, որ միայն դատարանը կարող է ապացուցել՝ մեղավո՞ր է արդյոք ձերբակալված ադրբեջանցին ռուսաստանցի երիտասարդի սպանության համար, թե ոչ։

 

Բացի այդ, դիվանագետի խոսքով, եթե դա արել է Զեյնալովը, ապա նա արժանի է ամենածանր դատավճռի։
 

Միևնույն ժամանակ դեսպանը կոչ է արել տարանջատել ազգայնականությունն ու կենցաղային հանցագործությունը։
 

Նա նշել է, որ Եգոր Շչերբակովի սպանությունը չպետք է վերաճի ազգամիջյան խնդրի և ազդի ադրբեջանցի բոլոր ներգաղթյալների վրա։