Չիլիում 4 հոգի մեղավոր է ճանաչվել համասեռամոլին դաժանաբար սպանելու համար
Չորս չիլիացիներ, ովքեր մարդուն կյանքից զրկել էին նրա համար, որ նա համասեռամոլ է, մեղավոր են ճանաչվել առաջին աստիճանի սպանության համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանցագործությունը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին տեղի էր ունեցել Սանտյագոյի այգում: Սպանված Դանիիլ Սամուդիոյի մարմնի վրա հայտնաբերվել է դանակով արված սվաստիկա: Հետաքննությունը պարզել է, որ հարձակվողները նրան տանջանքների են ենթարկել:
Մեղավորների դատավճիռը կներկայացվի հոկտեմբերի 28-ին:










