Սիրիայում 450.000 քրիստոնյա է տեղահանվել

12:46 • 17.10.13

Սիրիայում հակամարտության հետևանքով տեղահանված 1.75 մլն բնակչությունից 450 հազարը քրիստոնյաներ են, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Սիրիայից կաթոլիկ պատրիարք Գրեգորիոս 3-րդի տվյալները:

 

Հոգևորականը, սակայն, նաև վստահություն է հայտնել, որ քրիստոնեական համայնքը Սիրիայում կշարունակի իր գոյությունը։ Նա նշել է, որ Սիրիայի քիմիական զենքի վերացումը կհանգեցնի խաղաղության, դա խաղաղության եզակի հնարավորություն է:

 

Հոգևորականի դիտարկմամբ՝ Սիրիայում քրիստոնյա փոքրամասնության հանդեպ բռնություններն աճել են, սակայն պատճառը քրիստոնյաների կողմից նախագահ Ալ-Ասադին սատարելը չէ:

 

Նա նաև արտասահմանցի զինյալներին կոչ է արել վերադառնալ իրենց երկրներ, իսկ Սիրիային՝ նոր կառավարություն ձևավորել՝ ներառելով նաև ընդդիմությանը: