Ֆրանսիացի դպրոցականները բարիկադներ են կառուցել արտաքսված գնչուհու համար

17:14 • 17.10.13

Հարյուրավոր ֆրանսիացի դպրոցականներ սկսել են բարիկադներ կառուցել իրենց դպրոցների շուրջը՝ բողոքելով Կոսովոյից 15-ամյա գնչուհու արտաքսման դեմ, ում ընտանիքին մերժել են Ֆրանսիայում ապաստան ստանալու հարցում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Դպրոցականների վրդովմունքն է առաջացրել հատկապես այն փաստը, որ Լեոնարդա Դիբրանիին ոստիկանները ձերբակալել են էքսկուրսիայի ժամանակ՝ այլ երեխաների աչքի առաջ:

 

Դեռահասները կարծում են, որ իրենց բողոքը թույլ կտա Դիբրանիին մնալ Ֆրանսիայում, ով պնդում է, որ Կոսովոյում իրեն թույլ չեն տվել սովորել դպրոցում:

 

Ֆրանսիայի կառավարությունն արդեն սկսել է քննել հարցը՝ խոստանալով, որ Դիբրանիի ընտանիքին թույլ կտան վերադառնալ Ֆրանսիա, եթե միգրացիոն իշխանությունների գործողություններում սխալ հայտնաբերվի: Միևնույն ժամանակ ներքին գործերի նախարար Մանուել Վալսն աջակցել է գնչուների ընտանիքի արտաքսման մասին որոշմանը: