Հայտնաբերվել է Missoni նորաձևության տան կորած ժառանգորդի դին
Վենեսուելայի ափերի մոտ ավիավթարի ենթարկված ինքնաթիռում հայտնաբերվել ու ցամաք են հանվել Վիտորիո Միսոնիի մարմնի մնացորդները, հայտնում է Взгляд-ը։
Հեղինակավոր իտալական Missoni նորաձևության տան սեփականատիրոջ ավագ որդու մնացորդներից բացի հայտնաբերվել է ևս 4 դի։
Ինքնաթիռը վթարի էր ենթարկվել հունվարի 4-ին, երբ Միսոնին ընկերների հետ Լոս Ռոկես կուրորտային կղզիներից թռչելիս է եղել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս։
Բացի օդաչուից ու Missoni-ի ժառանգորդից, ինքնաթիռում է եղել նաև նրա կինն ու 2 ընկեր։










