«Նոյ» ֆիլմը վեճի պատճառ է դարձել

16:25 • 17.10.13

Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին վիճել է Paramount ընկերության տնօրենների հետ «Նոյ» նախագծի պատճառով։ Ստուդիան առաջարկել է ռեժիսորին կրկին մոնտաժել ֆիլմը, սակայն վերջինս բացարձակ անտեսել է «ղեկավարության» պահանջը, հայտնում է Обозреватель-ը։

 

Կրկին մոնտաժելու միտքը հենց այնպես չի առաջացել։ Օրերս կայացել են մի քանի փորձնական ցուցադրություններ, որոնք առաջացրել են լսարանի ոչ միանշանակ արձագանքը։ Նյու Յորքում «Նոյ»-ը ցուցադրել են հրեական ֆոկուս խմբի, Արիզոնայում՝ քրիստոնեական, իսկ Կալիֆոռնիայում՝ խառը խմբի։

 

Բոլոր երեք դեպքերում հանդիսատեսը երկիմաստ է արձագանքել։ Թե հատկապես ինչն է հուզել հանդիսատեսին, չի պարզաբանվում, սակայն հայտնի է, որ ավելի վաղ Արոնոֆսկու նախագիծը քրիստոնեական համայնքում որոշ դժգոհություններ և կասկածներ է առաջացրել, որ աստվածաշնչյան տեքստը և ֆիլմի սյուժեն կարող են բավականին հեռու լինել իրարից։

 

Թեստերի արդյունքները ստիպել են Paramount ընկերությանն անհանգստանալ։ Եվ դա տարօրինակ չէ, մինչ օրս ստուդիան New Regency ընկերության հետ «Նոյ» նախագծում 125 մլն դոլար է ներդրել և, հավանաբար, դա վերջնական թիվը չէ։
 

«Նոյ» ֆիլմը վեճի պատճառ է դարձել