ԵՄ-ն տեղեկացված չի եղել մեր՝ ՄՄ-ին հնարավոր անդամակցությունն ուսումնասիրող աշխատանքային խմբից

16:58 • 17.10.13

Եվրամիությունը տեղյակ չի եղել վարչապետ Տիգրան Սարգսյանի` 04.12.2012թ. N 1204-Ա որոշմամբ դեռևս 2012թ. դեկտեմբերին ստեղծված աշխատանքային խմբի մասին, որի նպատակն էր՝ ուսումնասիրել Մաքսային միությանը ՀՀ անդամակցության հնարավորությունները: Այս մասին ilur.am-ին ասել է ԵՄ եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Պիտեր Ստանոն:

«Մենք գիտեինք, որ Հայաստանի կառավարությունը ուսումնասիրում է Մաքսային միության հետ առավել ինտենսիվ համագործակցության տարբերակները, որը չի ենթադրելու անդամակցություն: Հայաստանը շարունակեց բանակցությունները ԱՀ/ԽՀԱԱՊ շուրջ, որը մենք այս տարվա ամռանը հաջողությամբ ավարտին հասցրինք՝ 3,5 տարվա բանակցություններից հետո»,- ասել է Պիտեր Ստանոն՝ ընդգծելով, որ իրենց հայտնի է եղել ոչ թե պաշտոնական բանակցությունների, այլ Մաքսային միության հետ Հայաստանի համագործակցության ակտիվացման հնարավոր ուղիների շուրջ խորհրդատվությունների մասին:

Ի պատասխան հարցի, թե արդյոք այս փաստի բացահայտումից հետո կարո՞ղ են ԵՄ-ում պնդել, որ ՀՀ իշխանությունները վստահելի գործընկերներ չեն և այս ընթացքում «խաբել են» ԵՄ-ին, Շտեֆան Ֆյուլեի խոսնակն ասել է, որ ԵՄ-ն հարգում է գործընկերների ընտրությունը:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: