Ցմահ ազատազրկված երկու ամերիկացու սխալմամբ ազատ են արձակել բանտից
ԱՄՆ երկու քաղաքացի՝ 34-ամյա Չարլզ Ուոլքերը և Ջոզեֆ Ջենքինսը, ազատության մեջ են հայտնվել, գրում է Взгляд-ը՝ հղում անելով Fox News-ին:
Հաղորդվում է, որ Ուոլքերը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1999 թվականին կատարած սպանության համար:
Մյուս հանցագործը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1998 թվականին 6 երեխաների հոր սպանության համար:
Ֆլորիդա նահանգի բանտի ղեկավարությունը գործել է դատարանից ուղարկված փաստաթղթերի հիման վրա, որոնք կեղծ են եղել:
Այժմ ստուգվում է վերջերս ազատ արձակված կալանավորների փաստաթղթերի իսկությունը:
Ոստիկաններն այժմ փնտրում են հանցագործներին:










