Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատման և նոր նշանակումների մասին մի շարք հրամանագրեր է ստորագրել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախագահի հրամանագրով Սաշա Աֆյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատվել է նաև Հովհաննես Հունանյանը:
Մեկ այլ հրամանագրով Անուբաղ Համբարյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:
Մեկ այլ հրամանագրով Սամվել Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:
ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Է. Բաբայանի լիազորությունները: Վերջինս նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:










