ՀՀԿ անդամները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կմասնակցեն ԵԺԿ նախագահ Ու. Մարթենսի հուղարկավորությանը

22:35 • 17.10.13

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական ու կազմակերպչական հարցեր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այս մասին գրում է news.am-ը: 

 

Նա նշել է, որ կադրային հարցեր չեն քննարկվել և այս պահին օրակարգում կադրային փոփոխությունների հարց չկա: «Քննարկել ենք կուսակցության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին, Արարատի քաղաքապետի ընտրությունները, դեկտեմբերին էլ 15 համայնքներում ընտրություններ են սպասվում»,- ավելացրել է Էդուարդ Շարմազանովը՝ տեղեկացնելով նաև, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կմասնակցի ԵԺԿ նախագահ Ուիլֆրեդ Մարթենսի հուղարկավորությանը: