Ռեստորանը, որտեղ խոսելն արգելված է, հիթ է դարձել Նյու Յորքում. The Times

17:30 • 17.10.13

Վերջերս որոշ միջազգային ԶԼՄ-ներ անդրադարձել էին խոսակցություններն արգելող ամերիկյան ռեստորանին, որն իրական հիթ է դարձել Նյու Յորքում, քանի որ մեծ պահանջարկ է վայելում բնակիչների շրջանում։

 

Ռեստորանին անդրադարձել է նաև The Times պարբերականը, որը նշում է, որ այցելուները պետք է նախապես սեղան պատվիրեն, որպեսզի հնարավորություն ունենան կատարյալ լռության մեջ, առանց ավելորդ խոսակցություններ լսելու ընթրել։

 

The Times-ն ընդգծում է, որ ռեստորանի ոսկե կանոնը խախտողները ստիպված կլինեն իրենց սնունդն ուտել դրսում։

 

«Բջջային հեռախոսները ևս պետք է անջատված լինեն»,-շարունակում է պարբերականը՝ որպես վերջաբան նշելով, որ ռեստորանի բոլոր այցելուները գոհ են եղել նման միջավայրից։