Սիրիայում սպանել են հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային
Սիրիական Դեյր-էս-Զոր նահանգում սպանվել է Սիրիական ռազմական հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչ գեներալ Ջամեխ Ջամեխը: Այս մասին հաղորդում է Вести.ru-ն՝ հղում կատարելով «Ալ-Արաբիա» հեռուստատեսությանը:
Ըստ նախնական տվյալների, ապստամբներից մեկը սպանել է գեներալին, երբ նա ծառայություն էր իրականացնում: Դեպքի մանրամասները չեն ներկայացվում:
Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Երկրի տարածքում բախումներ են սկսվել ապստամբների և ծայրահեղական իսլամիստների միջև:










