Վրաստանի արդարադատության նախարարը վթարի է ենթարկվել

14:25 • 17.10.13

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի ավտոմեքենան վթարի է ենթարկվել բարձրլեռնային Սվանեթի շրջանում, տեղեկացնում է Новости Грузии գործակալությունը։

 

Ըստ տարածված տեղեկատվության՝ վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, որում գտնվել է նախարարը։ Ավտոմեքենան վնասվել է։

 

«ՃՏՊ-ի հետևանքով մեքենայի ուղևորները չեն տուժել։ Մեքենան շարունակել է ճանապարհը»,-հայտնել են արդարադատության նախարարությունից։