Հայ և գնչու երիտասարդների արտաքսումը դպրոցականների զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Փարիզում
Ֆրանսիայում հազարավոր դպրոցականներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով 2 դեռահաս ներգաղթյալների արտաքսման դեմ, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Փարիզյան ավելի քան 20 դպրոցներում ուսումնական պրոցեսներն ընդհատվել են: Ցույցի ելած աշակերտները պահանջում էին դեռահասներին վերադարձնել ուսումնական հաստատություններ և աշխատանքից ազատել երկրի ԱԳՆ ղեկավար Մանյուել Վալսին:
Նման ցույցերի պատճառ է դարձել երկրի արևելքում տեղի ունեցած միջադեպը, երբ 15-ամյա գնչու Լեոնարդա Դիբրանիին՝ Կոսովոյից, ձերբակալել են դպրոցական էքսկուրսիայի ժամանակ: Նրա ծնողները 5 տարվա ընթացքում չէին կարողացել ստանալ կեցության իրավունք, ինչի հետևանքով ամբողջ ընտանիքին սպառնում է արտաքսման վտանգը:
Ավելի վաղ՝ շաբաթ օրը Ֆրանսիայի իշխանությունները Հայաստան էին արտաքսել 19-ամյա ուսանող Խաչիկ Խաչատրյանին, ով ըստ տեղեկությունների երկիր էր մուտք գործել անօրինական ճանապարհով:










