Թատերական ռեժիսորը փորձել է ջարդել Ելիսեյան պալատի դարպասները

18:40 • 26.12.13

Փարիզի թատերական ռեժիսորներից մեկը, ում անունը չի հրապարակվել, փորձել է ջարդել Ելիսեյան պալատի դարպասները՝ բողոքելով կառավարության մշակութային քաղաքականության դեմ, հայտնում է Взгляд-ը։

 

Ծագումով իտալացի ռեժիսորը մեքենայով հարվածել է Ֆրանսիայի նախագահի նստավայրի դարպասներին, ինչի պատճառով ձերբակալվել է։

 

Աղբյուրը հայտնել է, որ Իտալական կատակերգության թատրոնի ռեժիսորը նախկինում ևս ձերբակալվել է Ելիսեյան պալատի մոտ։ Ավելի վաղ նա Առլեկինի մանեկենի վրա վառելիք է լցրել ու այրել այն։ Դրանից հետո տղամարդը թռուցիկներ է շաղ տվել, որոնցում քննադատել է իր թատրոնի ֆինանսավորման կրճատումը։