Իրկուտսկում Ան-12 ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի 6 անդամները զոհվել են
Նովոսիբիրսկից Իրկուտսկ (ՌԴ) թռիչքի ընթացքում վթարի է ենթարկվել Ան-12 ինքնաթիռը։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, ինքնաթիռը թռել է Նովոսիբիրսկի «Ելցովկա» օդանավակայանից «Իրկուտսկ - 2» օդանավակայան։
Օդաչուները, ենթադրաբար, մահացել են։ Ինքնաթիռը կործանվել է «Իրկուտսկ - 2» օդանավակայանում՝ վայրէջք կատարելիս։
«Ինքնաթիռում եղել է 6 մարդ՝ անձնակազմի անդամները։ Ինքնաթիռը բեռ է տեղափոխել։ Հավանաբար՝ անձնակազմի բոլոր անդամները մահացել են»,- հայտարարել է գործակալության աղբյուրը։










