Իտալիայում ուժեղ փոթորիկներից առանց էլեկտրականության են մնացել մի շարք շրջաններ

22:57 • 26.12.13

Իտալիայում ուժեղ անձրևների և ձնաբքի պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը մի շարք ավտոճանապարհներին: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ մի շարք շրջաններ մնացել են առանց էլեկտրականության:


Ապենինյան թերակղզու հյուսիսում գրանցվել են ռեկորդային տեղումներ: Լեռներում հայտարարվել է ձնահոսքերի վտանգի մասին:


Ուժեղ փոթորիկների պատճառով փակվել է Գենուայի նավահանգիստը, ինչպես նաև՝ սահմանափակվել է Կալյարի նավահանգստի աշխատանքը: Իսկ Վենետիկում ծովի մակարդակը գերազանցել է վտանգավոր 115 սմ–ն, ինչի արդյունքում ջրհեղեղներ են տեղի ունեցել քաղաքի մի շարք զբոսաշրջային վայրերում: