Լոնդոնում գալիք տարվանից նոր տաքսիներ կերթևեկեն
Լոնդոնում կսկսեն կիրառել նոր կոնցեպտային տաքսիներ: Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ Բրիտանիայի մայրաքաղաքում հաջորդ տարվանից կսկսեն էլեկտրական մեքենաներ երթևեկել:
Սովորական մեքենաներին կփոխարինեն ժամանակակից էլեկտրական մեքենաներ, որոնք հագեցած կլինեն հզոր, անաղմուկ շարժիչներով և վնասակար նյութեր չեն արտանետի մթնոլորտ:
Metrocab կոչվող տաքսիները կաշխատեն լիթիումային մարտկոցներով, որոնք հնարավոր կլինի վերալիցքավորել տանը՝ սովորական միակցիչների օգնությամբ: Մեքենաների առավելությունն այն է, որ դրանք կշարունակեն երթևեկությունն, անգամ եթե սպառվի մարտկոցի լիցքավորումը:
Բացի այդ՝ նման մեքենաների պանորամային ապակին թույլ կտա հիանալ բավականին լայն տեսարանով:










