Մեծ Բրիտանիայում դատավորը հանցագործների համար Սանտա Կլաուս է դարձել
Մեծ Բրիտանիայում դատավոր Դևիդ Ֆլեթչերը բարի է գտնվել 3 եղբայրների հանդեպ, ովքեր դատապարտվել են շինարարության աշխատակիցների վրա կատարած հարձակման համար: Դատավորը հանցագործներին թույլատրել է մեկնել տուն և ներկա գտնվել ծննդյան ճաշին՝ հավելելով, որ հանցագործները կարող են իրեն Սանտա Կլաուս անվանել: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Ընտանեկան հանցագործ եռյակը՝ Ջեյմս, Բեն և Ջոնաթան Բոուդենները, դատարանի որոշմամբ դատապարտվել են 3 տարվա ազատազրկման՝ 2 տարի տարկետումով: Հանցագործները ծեծի են ենթարկել իրենց զոհերին:
Ոչ բոլորն են գնահատել դատավորի՝ նման «առատաձեռնությունը»: Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն սկսել են քննադատել դատավոր Ֆլեթչերին: Ըստ նրանց՝ օրինապահ քաղաքացիները գտնվում են վտանգի առաջ, քանի դեռ դատավորը չարաշահում է իր լիազորությունները և հասարակությանը չի պաշտպանում հանցագործություններից:










