Հռոմի պապը կոչ է արել աթեիստներին` հանուն համընդհանուր խաղաղության միավորվել հավատացյալների հետ
Տոնելով իր առաջին Սուրբ Ծնունդը՝ որպես Հռոմեական եկեղեցու առաջնորդ, Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աթեիստներին՝ միավորվել բոլոր կրոնների հավատացյալների հետ՝ ստեղծելու «հանընդհանուր խաղաղություն», որը կարող է սփռվել աշխարհով մեկ:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը՝ Reuters-ին հղումով, Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի պատշգամբից ելույթ ունենալով շուրջ 70 000 մարդկանց առջև՝ պապը ևս մեկ կոչով է հանդես եկել՝ «փրկել շրջապատը մարդկային նախանձից և ագահությունից»: Նման խոսքերով նա բազմությանը դիմել էր նաև իր ընտրվելուց հետո՝ մարտի 13-ին:
1.2 մլրդ հետևորդ ունեցող եկեղեցու առաջնորդն իր ելույթն սկսել է Urbi et Orbi (քաղաքին և աշխարհին) խոսքերով՝ ներկայացնելով իր խաղաղության ուղերձը:
«Խաղաղությունն ամենօրյա պարտավորություն է: Այն համընդհանուր խաղաղություն է»,– հայտարարել է Հռոմի պապը՝ ընդգծելով, որ այլ կրոնների հետևորդները նույնպես աղոթել են խաղաղության համար:










