Ռուսական ուղղափառ եկեղեցին թույլատրել է մկրտել փոխնակ մայրերի երեխաներին, եթե նրանց ծնողները գիտակցեն գործած մեղքը

22:48 • 26.12.13

Ռուսական ուղղափառ եկեղեցին թույլատրել է մկրտել փոխնակ մայրերից ծնված երեխաներին չափահաս տարիքում կամ ծնողների՝ իրենց մեղքը գիտակցելու դեպքում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով եկեղեցու կայքին:


Երեխան, ով ծնվել է փոխնակ մոր միջոցով, կարող է կնքվել դաստիարակող մարդկանց համաձայնությամբ, եթե նրանք գիտակցում են, որ քրիստոնեական տեսանկյունից նման տեխնոլոգիան բարոյապես անթույլատրելի է:


Նշվում է, որ երեխան կարող է մկրտվել հասուն տարիքում, եթե նրա ծնողները չեն գիտակցում իրենց մեղքը: