Տաքսու մեջ մոռացված իրերը վերադարձնելու համար վարորդը պահանջել է 15.000-20.000

20:49 • 26.12.13

Դեկտեմբերի 25-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 4 հասցեի մոտից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կարեն Խ.-ին՝ շորթում կատարելու կասկածանքով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից:


Պարզվել է, որ մի քաղաքացու` դեկտեմբերի 23-ին պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ մոռացած պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, էլեկտրոնային կրիչ, հիմնարկության կնիք և այլ իրեր, վերադարձնելու համար նա պահանջել է 15.000-20.000 դրամ` չվճարելու դեպքում սպառնալով այրել պայուսակը ողջ պարունակությամբ: