ԱՄՆ-ում պետական մարմինների վատ աշխատանքի պատճառով 16.000 մարդ կարող էր վարակվել սալմոնելայով
ԱՄՆ գյուղատնտեսական արտադրանքի որակի վերահսկման վարչությունը մանրակրկիտ չի ստուգել հավեր արտադրող Foster Farms ընկերության արտադրանքը, իսկ ապրանքի շուկայում հայտնվելուց հետո գնորդներին չեն տեղեկացրել վտանգի մասին: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով NBC-ին, որն այս տեղեկություններն ստացել Pew Charitable Trusts հիմնադրամի զեկույցից:
Սակայն արտադրողները պնդում են, որ իրենց ապրանքը բացառապես անվտանգ է: Հավի մսի արտադրության ազգային խորհրդի հայտարարությունում նշում են, որ ամերիկացիներն օրական ուտում են 160 միլիոն մասնաբաժին հավ, որոնցից 99.9%-ը անվտանգ են:
Ըստ հիմնադրամի տվյալների՝ ԱՄՆ-ում տարեկան մոտ 1.3 միլիոն մարդ վարակվում է սալմոնելայով, որոնցից 23.000-ը հայտնվում են հիվանդանոցում, իսկ մոտ 450-ը մահանում են:










