Իսրայելը հարձակվել է Գազայի հատվածի վրա

08:59 • 27.12.13

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Գազայի հատվածի հյուսիսի և հարավի մի շարք օբյեկտների վրա` այդ կերպ պատասխանելով Իսրայելի տարածքը գնդակոծելուն, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:

 

Հրամանատարության տվյալներով` իսրայելական օդանավերը բարեհաջող խոցել են նշված թիրախները` զինարտադրության գործարանը և ՀԱՄԱՍ շարժման կողմից վերահսկվող զինապահոցը:

 

Պաղեստինյան կողմի տվյալներով՝ թեթև վիրավորվել է մի պաղեստինցի կին: Իսրայելական տարածքում տուժողներ չեն եղել: Ինչպես նաև` ավերածություններ:

 

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն նախազգուշացրել էր, որ ՀԱՄԱՍ-ը պատասխանատվության կենթարկվի Աշքելոնի վրա հինգշաբթի կատարած հարձակման համար: